Կարլ Հոֆեր
Կարլ Հոֆեր գերմ.՝ Karl Hofer | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1878[1][2][3][…] |
Ծննդավայր | Կարլսրուե, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 3, 1955[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Արևելյան Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Academy of Fine Arts, Karlsruhe? և State Academy of Fine Arts Stuttgart? |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, նկարազարդող, գրավաճառ, գծանկարիչ, ուսուցիչ, վիզուալ արտիստ և նկարչության ուսուցիչ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Թեմաներ | Կերպարվեստ[5] և կրթական համակարգ[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Woman with Flower Pot?, Naked Umbrian GIrl?, Q75383394? և Two Friends? |
Ուսուցիչ | Հանս Թոմա և Լեոպոլդ կոմս ֆոն Կալկրյոյտ |
Աշակերտներ | Օտտո Յուլիուս Ֆլեկ, Կառլ Շնայդերս և Յոզեֆ Շտայներ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Պրուսիայի արվեստի ակադեմիա, Third Reich’s Chamber of Fine Arts? և Third Reich’s Chamber of Fine Arts? |
Ամուսին | Thilde Hofer? |
Karl Hofer Վիքիպահեստում |
Կարլ Հոֆեր (գերմ.՝ Karl Hofer, հոկտեմբերի 11, 1878[1][2][3][…], Կարլսրուե, Գերմանական կայսրություն[4] - ապրիլի 3, 1955[1][2][3][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի նկարիչ, ում ոճը մոտ է էքսպրեսիոնիզմին։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարչություն սկսել է սովորել Կարլսրուեում նկարիչ Հանս Թոմայի ղեկավարությամբ և Առնոլդ Բյոկլինի ուժեղ ազդեցության ներքո։ 1903-1908 թվականներին ընտանիքի հետ միասին կոլեկցիոներ և մեկենաս Թեոդոր Ռեյնհարդի նյութական օգնության շնորհիվ ապրել և աշխատել է Հռոմում, որտեղ էլ Հանս ֆոն Մարեի աշխատանքներով ուսումնասիրել է կոմպոզիցիայի օրենքները։ Այստեղ Կարլ Հոֆերի նկարները ձեռք են բերել հատուկ փափկություն և առաձգականություն։
Հայրենիք վերադառնալուց հետո որոշ ժամանակ մտել է Վասիլի Կանդինսկիի շուրջ համախմբված նկարիչների շրջանը և Die Brücke խումբ։ 1909-1913 թվականներին (ընդմիջումներով) ապրել է Փարիզում, որտեղ հայտնվել է Պաբլո Պիկասոյի և հատկապես Պոլ Սեզանի ազդեցության ներքո։ Նկարիչը կտավների վրա պատկերում էր մեծ, մարդկային հասակ ունեցող դիմակավորված խորհրդավոր կերպարներ։ Միևնույն ժամանակ չէր հետաքրքրվում այդ ժամանակ մոդայիկ կուբիզմով՝ հակվելով ավելի շուտ դեպի պրիմիտիվիզմ։
1910-1911 թվականներին վարպետը իրականացնում է ուղևորություն դեպի Հնդկաստան, որից հետո նրա նկարներում կարելի է տեսնել միստիկական միտումներ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայտնվել է Ֆրանսիայում ներկալվածների ճամբարում և 1917 թվականին փոխանակմամբ ուղարկվել է Շվեյցարիա։ Այստեղ ստեղծել է բնությանը և Տիչինո շրջանին նվիրված աշխատանքների մի ամբողջ շարք (այսպես կոչված «Տիչինոյի լանդշաֆտներ»)։ Այս աշխատանքներում կոմպոզիցիայի տեկտոնական խստությունը գերազանցում է բնության պատկերի բնականությանը։
20-րդ դարի 20-ական թվականներին ապրել է Բեռլինում և մտել է էքսպրեսիոնիստ-նկարիչների խմբի մեջ, չնայած նրա աշխատանքները տարբերվում են շատերի ստեղծագործություններից ոչ այնքան վառ, խամրած գույներով և ռոմանտիզացված թեմատիկայով։ 1933 թվականին նացիստների իշխանության գալով՝ վարպետը հայտարարվել է այսպես կոչված «դեգեներատիվ արվեստի» ներկայացուցիչ և ենթարկվել է հետապնդման։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կարլ Հոֆերը ղեկավարել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Karl (1878-1955) Hofer (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Karl Hofer — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118552341 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Enzyklopädie des Wissens, Bd.5, Köln 1990.
- Die Welt der Malerei, Güterslöh — Amstelveen 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Հոֆեր» հոդվածին։ |
|